2022 թվականի մարտին Ռուսաստանը պատրաստ էր իր համար ոչ շահավետ համաձայնագիր կնքել հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Եթե Ռուսաստանն այժմ այն կարդար, կխելագարվեր: Դա բացարձակապես ոչ շահավետ էր Ռուսաստանի համար։ Բայց Ռուսաստանը համաձայնել էր»,- ասել է Լուկաշենկոն, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։
Նրա խոսքով՝ Մինսկն առաջարկել է նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այնուհետեւ բանակցություններ են տեղի ունեցել Բելառուսում եւ Թուրքիայում։ Իսկ «հենց որ Ռուսաստանը համաձայնել է խաղաղության նախաձեռնություններին, պայմանագիրը, նախագիծը նետվել է զամբյուղը», հայտարարել է Բելառուսի նախագահը` հավելելով, որ իր «սեղանի կա այս պայմանագրի նախագիծը»։





























