Ուկրաինայում հատուկ գործողության գոտում զոհվել է ուրալյան բարդ, «Уральские пельменеи» շոուի սքեթչերի սցենարիստներից Իգոր Իստոմինը, նա 51 տաեկան էր, հայտնում է «Եկատերինբուրգ օնլայնը»։
Նա որպես կամավոր էր մեկնել 2022 թվականի մայիսին եւ մահացել նույն թվականի ամռանը, սակայան հարազատները դրա մասին իմացել են բավականին ուշ, նշում է հրատարակությունը։ Իստոմինը գնացել է որպես կամավոր, սակայան ոչինչ չի ասել հարազատներին, անգամ կնոջը՝ բացատրելով, որ մեկնում է շինարարությունում աշխատելու։ Մոտ մեկ տարի նա համարվում էր անհետ կորած։
«Ուղղակի ասաց, որ մի որոշ ժամանակով գնում է շինարարությունում աշխատելու։ Նա շինարար է, ոսկե ձեռքեր ունի», - ասել է Սվերդլովսկի ուսանողական ջոկատի վարչության նախագահ Լեյլա Ռասուլովան:
«Ոչ մի զանգ։ Ոչ մի նամակ։ Սկսկեցինք խուճապի մատնվել։ Ջոկատի տղաները, նրա ընկերները, բոլորին ոտքի հանեցին՝ զինկոմիսարիատները, կամավորների ջոկատները, ականատեսներ գտան։ Հարցումներ էին ուղարկում, հետո նրանցից ԴՆԹ պահանջեցին։ Պարզվեց, որ նա մեկ տարի առաջ է մահացել», — նշել է նա։
Իստոմինի հուղարկավորությունը տեղի է ունեցել 2023 թվականի մայիսի 18-ին Եկատերինբուրգում։ Եկատերինբուրգի Կիրովի եւ Օկտյաբրսկի շրջանների զինվորական կոմիսար Դմիտրի Դյադյուշկոն ասել է, որ Իստոմինը ներկայացվել է «պետական բարձր մրցանակի»՝ հատուկ գործողության ընթացքում ցուցաբերած հերոսության համար։





























