Ադրբեջանական բանակում զինվոր Ալդար Նովրուզովի մահվան փաստի առթիվ, ում մարմինը փտում էր, քրեական գործ է հարուցվել:
Ինչպես հաղորդում է SalamNews-ը` վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, քրեական գործը հարուցվել է Բաքվի զինվորական դատախազությունում, Ադրբեջանի քրեական օրենսգրքի 342,2 հոդվածով (Ծառայության նկատմամբ հանցավոր անփութություն, որը հանգեցրել է ծանր հետեւանքների կամ որոնք կատարվել են ռազմական իրավիճակում): Նշվում է, որ այդ գործով դեռ ձերբակալվածներ չկան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ադրբեջանցի 19-ամյա զինվոր Էլդար Նովրուզովը, ով վիրահատվելուց հետո, հոսպիտալում փտում էր, սեպտեմբերի 29-ին, մահացել է: Այս մասին հայտնել է զինվորի հոր` Գադիր Նովրուզովը: Հայրը հայտնել է, որ Ռազմական հոսպիտալում որդուն ներարկում են արել, որից հետո զինվորի վիճակն ավելի է վատացել: Նրան փրկել չի հաջողվել:
Ադրբեջանցի զինվորի փտելու պատճառը նրա քթի վրա կատարված վիրահատական միջամտությունն է եղել: Նրա հայրը հայտնել էր, որ որդուն կարելի էր բուժել Թուրքիայում, սակայն երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւային, Ազգային ժողովին ու պաշտպանության նախարարությանն ուղղված դիմումները անպատասխան էին մնացել: Զինվորին այդպես էլ չէին զորացրել:


























