ԱՊՀ երկրներում խուսափում են հրապարակայնորեն արձագանքել Ռուսաստանում Պուտին-Մեդվեդեւի փոխատեղմանը: Սակայն, ինչպես գրում է «Մոսկովսկիե նովոստի»-ն, հետխորհրդային երկրների առաջնորդների շարքում, Պուտինի վերադարձով կարող է ուրախանալ միայն Սերժ Սարգսյանը:

«Եվ դա ոչ թե նրա համար, որ Մեդվեդեւի նախագահության շրջանը Երեւանին զգալի դիվիդենտներ չի բերել Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում: Այն Բաքվի համար էլ շահավետ չէր: Խնդիրն այլ է. վերջին տարիներին Հայաստանի ղեկավարությանը հաջողվել է Մոսկվայի հետ այնպիսի հարաբերություններ կառուցել, որոնք, խոշոր հաշվով, քիչ են կախված Կրեմլի տիրոջ ով լինելուց: Թեեւ, Երեւանի սովորությունը` ավելի շատ վեկտորն ուղղել Պուտինին եւ նրա թիվին, այդուհանդերձ մնացել է»,- գրում է պարբերականը:

Հիշեցնենք, որ վերջերս Ռուսաստանում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում որոշվել է ՌԴ նախագահական ընտրություններում առաջադրել Վլադիմիր Պուտինի թեկնածությունը, իսկ նրա հաղթանակի դեպքում` վարչապետ նշանակել Դմիտրի Մեդվեդեւին: