Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել 86 ընկերությունների և ֆիզիկական անձանց դեմ, որոնք կապված են Ռուսաստանի հետ։ Այս մասին ասվում է բրիտանական կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստանի էներգետիկայի, մետալուրգիայի, պաշտպանության և ֆինանսական հատվածի հետ կապված 86 ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Միացյալ Թագավորությունում ռուսական ակտիվների սառեցման մասին, քանի դեռ Ռուսաստանը «չի համաձայնել փոխհատուցել Ուկրաինային հասցված վնասը», ասվում է հաղորդագրության մեջ:
Բրիտանական կառավարության կայքում նշվում է, որ Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանել ռուսական հինգ ֆինանսական կազմակերպությունների, այդ թվում՝ «Металлинвестбанк»-ի և «Дом РФ»-ի դեմ։
Նշվում է նաև, որ պատժամիջոցների տակ են հայտնվել նաև «Всероссийский банк развития регионов»-ը, «Тинькофф Банк»-ը և «Росбанк»-ը։





























