«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, սեպտեմբերի 29-ին, գողություն է կատարվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 51-ամյա մի տղամարդու:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 17.50-ին, ալկոհոլային թունավորումով բուժօգնության էր ընդունվել նշված կենտրոնի վերակենդանացման բաժանմունք եւ բուժքույրերի հանդերձասենյակից գողացել պայուսակ, որի մեջ եղել է դրամապանակ, կոշիկներ եւ վերնազգեստ:
Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:




























