Սարի թաղում վրաերթի է ենթարկվել 14-ամյա մի աղջիկ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 29-ին, ժամը  12.30-ին, «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սարի թաղի փողոցներից մեկում վրաերթի է ենթարկել 14-ամյա մի աղջկա: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն