Վարշավայում կայացել է ՎՈՒԱՄ երկրների ԱԳ նախարարների խորհրդի 15-րդ նստաշրջանը` «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում:

Նախարարները քննարկել են տարածաշրջանային համագործակցության հետագա խորացումը, այդ թվում` ոլորտային մակարդակում, ասվում է կազմակերպության քարտուղարության սեպտեմբերի 30-ի հաղորդագրության մեջ:

Նիստի մասնակիցները նշել են փոխադարձ առեւտրի ծավալների զգալի աճը, քննարկել ՎՈՒԱՄ ձեւաչափում փոխգործակցության գերակա խնդիրները, ներառյալ Եվրամիության հետ համագործակցության խորացման հեռանկարները:

Նիստի արդյունքներով «Վարշավյան հայտարարություն» է ստորագրվել:

ՎՈՒԱՄ-ը տարածաշրջանային կազմակերպություն է, որ ստեղծվել է 1997թ.` Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Մոլդովայի կողմից: