Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Սաուդյան Արաբիա ժամանելու մասին, որտեղ կմասնակցի Արաբական պետությունների լիգայի գագաթաժողովին:

Al-Arabiya  հեռուստաալիքը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահը Ջիդդա է ժամանել ֆրանսիական ինքնաթիռով, որը մեկնել է Լեհաստանից: 

Վլադիմիր Զելենսկին նախատեսում է ելույթ ունենալ գագաթաժողովում եւ հանդիպել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի հետ:

Գագաթաժողովում կքննարկվի հաջորդ ձմռանը Ուկրաինայի էներգետիկ անվտանգության ապահովումը: Կվերլուծի Կիեւի առաջարկած «խաղաղության բանաձեւը», որը ներառում է ժամանակավորապես գրավված տարածքների վերադարձ, Ղրիմի բոլոր քաղբանտարկյալների, բոլոր գերիների եւ ապօրինի արտաքսվածների ազատում։

Նա նաեւ կանդրադառնա Ղրիմում Ուկրաինայի մահմեդական համայնքի պաշտպանության թեմային:

Զելենսկու խոսքով ՝ ուկրաինական պատվիրակության կազմում է Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջեմիլեւը։