Թբիլիսիի խորհրդարանի պատգամավոր, ընդդիմադիր «Ազատ Վրաստան» կուսակցության առաջնորդ Կախա Կուկավան կոչ է արել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին մեկնել Աբխազիա եւ բանակցել հանրապետության նախագահ Ալեքսանդր Անկվաբի հետ, որպես բարի կամքի դրսեւորում հանելով ողջ սպառազինությունը Աբխազիային հարակից շրջաններից, հաղորդում է «Վզգլյադ» թերթը:
«Նրա գլուխը չեն կտրի, պետք է տղամարդավարի վարվել»,- ասել է նա:
Ընդդիմադիրի կարծիքով, առաջինը հարկ է քննարկել վրաց-աբխազական սահմանի բացումը:
Ընդդիմադիր գործիչը նկատել է, որ կսպասի մեկ ամիս, եւ եթե Սահակաշվիլին չմեկնի Աբխազիա, ինքը կսկսի բանակցել աբխազական կողմի հետ:
Նախագահական ընտրություններն Աբխազիայում անցել են օգոստոսի 26-ին: Հաղթանակ էր տարել Ալեքսանդր Անկվաբը, ով 54,86 տոկոս քվե էր ստացել:




























