Սաուդյան Արաբիան աջակցում է ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերին եւ պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, հայտարարել է թագավորության թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման Ալ Սաուդը։
Արաբական պետությունների լիգայի գագաթաժողովը, որին երկար տարիների ընթացքում առաջին անգամ մասնակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, ուրբաթ մեկնարկել է Ջիդդայում:
«Մենք աջակցում ենք ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերին եւ պատրաստ ենք հանդես գալ որպես միջնորդ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ»,-ասել է նա։
Գագաթաժողովին ելույթ է ունեցել նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։





























