ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է վաղ հեռանալ G7-ի առաջնորդների ընթրիքից՝ ԱՄՆ-ում պետական պարտքի շուրջ համաձայնության հասնելու դժվարությունների ֆոնին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը Կոնգրեսին ուղղված նամակներում նախազգուշացնում է, որ արդեն հունիսի 1-ին ԱՄՆ-ն, հավանաբար, չի կարողանա ամբողջությամբ սպասարկել իր պարտքային պարտավորությունները, եթե օրենսդիրները մինչեւ այդ չթույլատրեն փոխառությունների սահմանաչափերի ընդլայնումը։
Գործակալության տվյալներով՝ ուրբաթ երեկոյան Միացյալ Նահանգների նախագահի համար, հավանաբար, կրկին ճեպազրույց կանցկացվի՝ հանրապետականների հետ պարտքի առաստաղի վերաբերյալ բանակցությունների հարցի շուրջ։
«Բայդենը նախատեսում է նաեւ ավելի վաղ հեռանալ G7-ի առաջնորդների ընթրիքից»,- հայտնում է գործակալությունը։ Գործակալության լրագրողը Սպիտակ տան մամուլի կենտրոնից ասել է, որ ի սկզբանե Բայդենը պետք է առաջնորդների ընթրիքին ներկա լիներ մի քանի ժամ, բայց այժմ ծրագրում է հեռանալ ավելի վաղ:





























