Բելառուսը հրաժարվել է մասնակցել «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովին, որն ընթանում է սեպտեմբերի 29-30-ին` Վարշավայում: Բելառուսի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ գագաթաժողովի կազմակերպիչները «հրաժարվել են հրավեր ուղարկել պետության ղեկավարին, իսկ պատվիրակության ղեկավարի մասնակցությունը սահմանափակվել է»: Պատվիրակությունը պետք է ներկայացներ Լեհաստանում Բելառուսի դեսպան Վիկտոր Գայսենոկը:
Նշենք, որ հունվարի 31-ին ԵՄ Խորհուրդը հաստատել է 158 բելառուս պաշտոնյաների, ուժայինների եւ դատավորների ցանկը, որոնց արգելված է մուտք գործել Շենգենի երկրներ: Ցանկում են նաեւ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ նրա երկու որդիները:




























