Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո:
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար լինելը ֆանտաստիկ աշխատանք կլիներ, իսկ ՆԱՏՕ-ն չափազանց կարեւոր է մեր բոլորի անվտանգության համար։ Ես ուրախ կլինեմ իմ ներդրումն ունենալ ձեր հանգիստ քնի հարցում»,-ասել է նա։
Նշանակման դեպքում Բեն Ուոլեսը կդառնա Մեծ Բրիտանիան ներկայացնող Հյուսիսատլանտյան դաշինքի առաջին գլխավոր քարտուղարը: Այդ պաշտոնը ստանալու ցանկության մասին խոսել է նաեւ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գործող գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի լիազորությունների ժամկետը, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականի հոկտեմբերի 1-ից, ավարտվել է անցյալ տարի, սակայն Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման պատճառով այն երկարացվել է մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի 30-ը:





























