Մեծ Բրիտանիան աջակցում է Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը: Այդ մասին Վարշավայում` «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովում հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն:
Խորհրդարանի նախագահը նկատել է «մի քանի ազդակներ, որոնք կարեւոր քաղաքական նշանակություն ունեն Վրաստանի համար», Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Քլեգգի հայտարարությունը, թե իրենք աջակցում են «Արեւելյան գործընկերության» բոլոր երկրների լիակատար ինտեգրումը Եվրամիությանն ու նրանց անդամակցությունը:
«Իմ հիշելով, սա առաջին դեպքն է, երբ Մեծ Բրիտանիան ուղիղ աջակցում է Վրաստանի ԵՄ անդամակցությանը»,- ասել է Բաքրաձեն:




























