Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն, այսօր` սեպտեմբերի 30-ին, ժամը 10:10-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Երեւան-Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհի 83-րդ կմ-ում ակտիվացել են սողանքային երեւույթները եւ 3 հազար խմ ծավալով հողազանգված սահել է ավտոճանապարհին:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Լեւոն II» ՍՊԸ-ի ջանքերով ճանապարհը բացվել է, սակայն սողանքի վտանգը դեռ առկա է: Դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության Տավուշի մարզային օպերատիվ խումբը: