Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն դիմել է դատարանին` խնդրելով ժամանակ տրամադրել իրեն մինչեւ երկուշաբթի, իր վերջին խոսքը նախապատրաստելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ինձ ժամանակ է պետք պատրաստվելու համար»,-ասել է Տիմոշենկոն:
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը նրան մեղադրում է «Գազպրոմի» եւ «Նավթոգազի» միջեւ 2009 թվականի համաձայնագրի կնքման ժամանակ լիազորությունների գերազանցման մեջ։




























