Հայաստանի հանրապետական կուսակցությունը մտադիր է հրաժարվել կոճակ սեղմող պատգամավորներից: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 30-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը:
Նրա խոսքով, կուսակցությունում մտադիր են զգալիորեն կրճատել գործարարների թիվը, որոնք մտնելու են խորհրդարան:
«Առայժմ տվյալ հարցը կոնկրետ չի քննարկվել, բայց կուսակցության ղեկավարությունը ցանկանում է համամասնական ցուցակում տեսնել այնպիսի մարդկանց, որոնց պրոֆեսիոնալ կերպով կաշխատեն բարձրագույն օրենսդիր մարմնում»,- ընդգծել է պատգամավորը:




























