Հայաստանի հանրապետական կուսակցությունն ամենահզոր քաղաքական ուժն է: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 30-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը` հավելելով, որ ՀՀԿ-ն պարզապես մրցակիցներ չունի:
Մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանի ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանի հայտարարությունը, թե իրենց միակ մրցակիցը ՀՀԿ-ն է, Պետրոսյանն ասել է, թե այդ կուսակցությունները մրցակիցներ չեն, այլ գործընկերներ, քանի որ կոալիցիոն հուշագիրը ենթադրում է մասնակցություն ընտրություններին միացյալ ճակատով:
«Մրցակցություն կարող է լինել միայն ձայների տոկոսի առումով: Հավանաբար, դա է ցանկացել ասել Բոստանջյանը` խոսելով մրցակցության մասին»,- նշել է բանախոսը:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Վարդան Բոստանջյանը, սեպտեմբերի 29-ի ասուլիսում հայտարարել էր, թե ԲՀԿ-ն իրեն մրցակից է համարում միայն ՀՀԿ-ին, իսկ ընդդիմադիր ուժերին հարգում է, բայց մրցակից չի համարում:




























