Ստամբուլի Բաղջըլար թաղամասում գտնվող մի ոսկու խանութ մտած զինված հանցագործը չնախատեսված դիմադրության է հանդիպել, որը ֆիքսել է անվտանգության տեսախցիկը։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ ոսկու խանութ մտած դիմակավոր հանցագործը անմիջապես հանել է ատրճանակը եւ ձեռքի պայուսակը պարզել, որպեսզի վաճառողը այն ոսկե զարդերով լցնի։ Այդ պահին խանութում գտնվող 12-ամյա երեխան հանկարծակի նետվել է հանցագործի կողմը, որը անակնկալի գալով՝ շփոթահար փորձել է ազատվել երեխայից եւ փախչել է։
Ոստիկանությունն ուսումնասիրել է խանութում գտնվող անվտանգության տեսախցիկի տեսագրությունը եւ բերման ենթարկել ոսկու խանութից 2 փողոց այն կողմ ապրող Մուսթաֆա Զ.-ին։
































