Ավստրալիայում Cheetah S200 օդանավը բախվել է Թարի քաղաքի տոնավաճառում գտնվող «Սատանայի անիվ» ատրակցիոնին:

Օդաչուն եւ օդանավի ուղեւորը, ինչպես նաեւ այդ պահին ատրակցիոնից օգտվող երկու երեխաները, չեն տուժել:

Ականատեսների վկայությամբ, օդանավն ատրակցիոնին է բախվել մոտակա օդանավակայանից իր թռիչքից մի փոքր անց, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Sydney Morning Herald թերթի կայքը: