Իտալիայի Կալաբրիա տարածաշրջանի Չերկիարա դի Կալաբրիայի /Cerchiara di Calabria/ քաղաքային խորհուրդը, սեպտեմբերի 24-ին, ճանաչել է  Հայոց ցեղասպանությունը: ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընթացիկ տարում սա Իտալիայի 6-րդ քաղաքն է, որ ճանաչել է  Հայոց ցեղասպանության փաստը:

Ապրիլին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ միաձայն որոշումներ էին կայացրել Իտալիայի հետեւյալ քաղաքային խորհուրդները` Սան Ջորջոյի (Պադովայի նահանգ), Բոլանոյի (Սպեցիայի նահանգ), Սերմիդեի (Մանտովայի նահանգ) եւ Դորգալիի (Նուորոյի նահանգ), Իզոլա դել Լիրի (Ֆրոսինոնե նահանգ):

Այսպիսով, Իտալիայում Ցեղասպանությունը ճանաչած նահանգների /4/ եւ քաղաքների /59/ ընդհանուր թիվը հասավ 63-ի: