Նախօրեին, Եմենում հատուկ գործողության ընթացքում մահացել է ոչ միայն «Արաբական թերակղզում Ալ Քաիդա»-ի առաջնորդ Անվար ալ-Ավլաքին, այլ նաեւ «Ալ Քաիդա»-ի համար ռումբեր պատրաստող հիմնական մասնագետը` Իբրահին ալ-Ազիրին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով ամերիկյան բարձրաստիճան երկու պաշտոնյաների

Նրանք չեն ցանկացել հայտնել իրեն անունները, քանի որ այդ տեղեկատվությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել: Ալ-Ազիրիին, ըստ կասկածների, առնչություն ունի պայթուցիկ սարքի պատրաստմանը, որն ահաբեկիչին չհաջողվեց գործողության մեջ դնել Ամստերդամ-Դեթրոյթ չվերթի օդանավում` 2009-ի դեկտեմբերի 25-ին, հաղորդում է «Ազատությունը»:

Ավելի վաղ Եմենի ՊՆ-ն հայտարարել էր, որ ոչնչացվել է ալ-Ավլաքին` իր մի քանի կողմնակիցների հետ, չներկայացնելով գործողության մանրամասները: