2011-ի մարտից ի վեր Եգիպտոսը լքել են 100 հազար քրիստոնյաներ: «Քրիստոնյա ղպտիները ինքնակամ չեն արտագաղթել»,- ասել է Հանուն մարդու իրավունքների եգիպտական խորհրդի ղեկավար Նաղիբ Գաբրիելը: Նրանց նման քայլի են դրդում սալաֆիստ-արմատականների կողմից սպառնալիքներն ու երկրի ներկա իշխանությունների կողմից իրենց պաշտպանության բացակայությունը, հաղորդում է Assist News Service-ը:
Ղպտիների մեծամասնությունը արտագաղթել է ԱՄՆ, ինչպես նաեւ Ավստրալիա, Կանադա, Նիդերլանդներ, Իտալիա, Անգլիա, Ավստրիա, Գերմանիա եւ Ֆրանսիա:




























