Թուրքիայում բուժաշխատողները խիստ դեմ են հանդես եկել Թուրքիայի առողջապահության նախարարի որոշմանը, որով արտասահմանից կհրավիրվեն բժիշկներ եւ բուժքույրեր։
Թուրքական Mynet կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղը փոփոխություններ է կատարել առողջապահության ոլորտի վերաբերյալ օրենքում՝ հանելով այն կետը, ըստ որի, Թուրքիայում բժիշկ եւ բուժքույր պետք է աշխատեն միայն ազգությամբ թուրքերը։
Նախարարի այս որոշման դեմ են հանդես գալիս առողջապահության ոլորտի աշխատակիցները՝ պնդելով, որ օրենքի այս փոփոխությամբ արհամարհվում են թուրք բժիշկները։




























