ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Խուան Սոմավիան հայտարարել է իր հրաժարականի մասին` «կարեւոր ընտանեկան հանգամանքներից ելնելով, որոնք պահանջում են նրա ներկայությունն ընտանիքում»:
Այս մասին նա հայտարարել է հրապարակված կոմյունիկեում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Սամովիան, սեպտեմբերի 30-ին, նամակ է հղել Կազմակերպության վարչական խորհրդին, որտեղ նշել է, որ կթողնի իր պաշտոնը 2012-ի սեպտեմբերի 30-ին, այսինքն ուղիղ մեկ տարի հետո: Նա պարզաբանել է, որ «ներքին պահանջ» է զգում անել այդ քայլը, քանի որ վստահ , որ եկել է տուն վերադառնալու ժամանակը:
Սոմավիան 9 տարի աշխատել է ՄԱԿ-ում Չիլիի դեսպան եւ եւս 13 տարի, որպես ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն:




























