Թուրքիայի Անթալիա նահանգի Մանավգաթի շրջանում 64-ամյա անգլիացի զբոսաշրջիկին հարբած վիճակում շրջապատին անհանգստացնելու համար բերման են ենթարկել ոստիկանատուն:

Թուրքական Posta-ի փոխանցմամբ` ոստիկանությունում գտնվող անգլիացի զբոսաշրջիկը վատացել է եւ ընկել հատակին:  Ոստիկանություն կանչված շտապ օգնության անձնակազմին չի հաջողվել փրկել 64-ամյա անգլիացու կյանքը:

Մանավգաթի դատախազությունը մահվան դեպքի հետ կապված հետաքննություն է սկսել` ուսումնասիրելով նաեւ ոստիկանատանը տեղադրված տեսախցիկները: