Դանիայի առաջին կին վարչապետ Հելլե Թորնինգ-Շմիդտն այսօր, հոկտեմբերի 3-ին կներկայացնի ձախ կենտրոնամետ կառավարության ծրագիրը:

Վարչապետի խոսքով, իր կառավարությունը մտադիր է կենտրոնանալ տնտեսական խնդիրների վրա: Նախատեսվում է նաեւ փոփոխություններ մտցնել աջ կենտրոնամետների նախորդ կառավարության ընդունած ներգաղթի խիստ կանոններում, հաղորդում է BBC-ին:

Դանիայի նոր կոալիցիոն կառավարության կազմում են սոցիալ-դեմոկրատները, ծայրահեղ լիբերալներն ու սոցիալիստները: