Եգիպտոսի քաղաքական կուսակցությունների մեծ մասը հրաժարվել է առաջիկա խորհրդարանական ընտրությունները բոյկոտելու մտադրությունից:

34 կուսակցություններ, այդ թվում ազդեցիկ «Մուսուլման եղբայրներն» ու լիբերալ «Ալ Ֆավդը» հոկտեմբերի 2-ի հայտարարությունում գոհունակություն են հայտնել ընտրական օրենսդրությունում Եգիպտոսի ներկա բարձրագույն իշխանական մարմնի` Ռազմական խորհրդի մտցրած փոփոխությունների կապակցությամբ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը;

Ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 28-ին: Զինվորականները խոստացել են հրապարակել քաղաքացիական կառավարմանն անցնելու հստակ ծրագիր: