Կալիֆոռնիայում անհայտ անձինք կրակ են բացել են ինտերնետի միջոցով կազմակերպված հավաքույթի մասնակիցների վրա:
Սան Լեանդրո քաղաքում գիշերը, երբ մարդիկ սկսել են լքել միջոցառումը, առնվազն երկու մարդիկ կրակ են բացել նրանց վրա: Երեք մարդ զոհվել է, եւս երեքը վիրավոր են, հաղորդում է The Washington Post-ը:
Հանցագործության շարժառիթների մասին առայժմ հայտնի չէ: Հանցագործները կրակել են կիսաինքնաձիգ զենքից եւ հեռացել են: Հավաքույթին մասնակցել է առնվազն 100 մարդ:


























