Հալեպի համալսարանին հարող տարածքում տեղի ունեցած հարձակման հետեւանքով նաեւ սպանվել է պատմության պրոֆեսոր Մուհամեդ Ալ Իմարը, հաղորդում է РБК-ն:
Որդու սպանությունից հետո գերագույն մուֆթի Հասունը լրագրողներին հայտարարել է, որ ճգնաժամը երկրում հաղթահարված է, իսկ այժմ տեղի ունեցողն արտաքին միջամտության հետեւանք է:
Սիրիայի գերագույն մուֆթին ու հոգեւոր առաջնորդը երկրի նախագահ Ասադի կողմնակից է: Նա քաղաքացիներին կոչ է արել արտաքին ներխուժման դեպքում դիմադրություն ցույց տալ:
Իշխանությունները հայտարարում են, որ վերջին օրերին երկրի ավազակային ընդհատակը որս է սկսել մտավորականության նկատմամբ: Զոհերի թվում են մի քանի բժիշկներ եւ միջուկային ֆիզիկայի մասնագետ: Իշխանությունները վստահ են, որ սպանությունների հրամանները գալիս են դրսից:


























