«Գազպրոմ» ընկերության «Գազպրոմ էքսպորտ» դուստր ձեռնարկությունն առայժմ չի ստացել Թուրքիայի կողմից «արեւմտյան երթուղիով» ռուսական գազի առաքման պայմանագրի դադարեցման պաշտոնական ծանուցում, հաղորդում է РБК-ն:

NEWS.am-ը հաղորդել էր, որ Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը սպառանցել է խզել պայմանագիրը Ռուսաստանի հետ, եթե «Գազպրոմը» չիջեցնի բնական գազի գինը: Թուրքիան հրաժարվում է երկարաձգել Ուկրաինա – Ռումինիա – Բուլղարիա խողովակաշարով գազի առաքման պայմանագիրը: Սակայն մյուս ուղղություններով պայմանագրերը մնում են ուժի մեջ: