Airbus ընկերությունն ավարտում է  հնդկական խոշորագույն Indigo օդային փոխադրողին A320  ընտանիքին պատկանող նեղֆյուզելաժային 500 ինքնաթիռի վաճառքի ռեկորդային գործարքը, տեղեկացնում է Reuters-ը։ 

Եվրոպական ինքնթիռներ արտադրողը առաջատար է դարձել պատվերի ստացման հարցում, որը գերազանցել է փետրվարին  Air India-ի կողմից 470 ինքնթիռի գնմանը, տեղեկացրել են Ստամբուլում օդային փոխադրումների ոլորտի ներկայացուցիչների հանդիպման հետնաբեմում եղած աղբյուրները։

 Ըստ նրանց, Airbus-ը և Boeing-ը նաև մրցակցում են միևնույն ավիաընկերությանը 25 լայնֆյուզելաժային ինքնաթիռի վաճառքի բանակցություններում։

 Indigo-ն և Boeing-ը հրաժարվել են մեկնաբանություններից։