Իսպանիայում ձեւավորվել է բասկերի նոր կուսակցություն, որը հանդես է գալիս տարածաշրջանի անկախության օգտին եւ մտադիր է մասնակցել նոյեմբերին կայանալիք խորհրդրանական ընտրություններին:
«Ամաուրի» կուսակցությունը դարձել է քաղաքական բլոկ, որի մեջ մտել են մինչ այդ միայնակ հանդես եկող Էսկուերդա Աբերցալը, Էուսկո Ալկարտասունան, Ալտերնատիվան եւ Ալարալը, հաղորդում է RBC-ն` վկայակոչելով Associated Press-ը:
Իսպանական օրենսդրության համաձայն, կուսակցության ստեղծումից հետո ընտրություններին մասնակցելու համար պետք է հատուկ թույլտվություն ստանալ: Տվյալ դեպքում մեծ ուշադրություն է հատկացվում այն հարցին, թե արդյոք «Ամաուրին» «Բաթասունիի» ժառանգորդը չէ, որը ԷՏԱ-ից բասկերի քաղաքական թեւն էր եւ հանդես էր գալիս Իսպանիայից առանձնանալու օգտին:
Իշխանությունները արգելել են «Բաթասունիի» գործունեությունը 2003 թվից` այդուհանդերձ դիտարկելով ԷՏԱ-ն որպես ահաբեկչական շորժում: Այս տարվա հունվարի 11-ին ԷԹԱ-ն հայտարարել է զինված պայքարի լիակատար դադարեցման մասին:




























