Ազատության հրապարակում, Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած շուրջօրյա հանրահավաքների ընթացքում, այսօր` հոկտեմբերի 3-ին, ժամը 18:30-ին, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կպատասխանի քաղաքացիների և լրագրողների հարցերին:

ՀԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հարցերը գրավոր կարելի է ուղարկել [email protected] հասցեով, կամ SMS հաղորդագրության միջոցով՝ 093-13-05-15 համարին, ինչպես նաև Twitter-ով՝ www.twitter.com/ancongress:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 30-ի երեկոյան, ՀԱԿ-ի հերթական հանրահավաքի ժամանակ հայտարարվել է 7-օրյա բողոքի անընդմեջ ակցիա սկսելու մասին: Հայ ազգային կոնգրեսը՝ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ է պահանջում:

Միաժամանակ ՀԱԿ-ը պատրաստակամություն է հայտնել շարունակել իշխանությունների հետ առկախված երկխոսությունը