Իտալական Վիարեջո (Viareggio) քաղաքի բնակիչը կաթոլիկ վանքում անցկացվող պատարագի ժամանակ ձեռքերով հանել է իր զույգ աչքերը: Ամբողջ վանքը ծածկվել է արյամբ:

46-ամյա Ալդո Բիանչինիի (Aldo Bianchini) մայրը փորձել է օգնել որդուն: Այնուհետեւ նրան շտապ տեղափոխել են քաղաքային հիվանդանոցի օֆտոլմոլոգիական բաժանմունք, բայց վիրաբույժները չեն կարողացել փրկել նրա աչքերը, հաղորդում է The Sun-ը:

Ծխական քահանա դոն Լերենցո Տանգանելին (Lorenzo Tanganelli) լրագրողներին պատմել է, որ 46-ամյա տղամարդը իրեն շատ հանգիստ էր պահում, սակայն քարոզի ժամանակ կանգնել է եւ բարձր բղավել: Ավելի ուշ նա բացատրել է, որ ինչ-որ ձայն իրեն կարգադրել է անել այդ արարքը:

Հրատարակչությունը մեջբերում է անում Աստվածաշնչից. «Եթե քո մի աչքը գայթակղում է քեզ, ապա հանի եւ հեռու գցի քեզնից, քանի որ լավ է, որ քո անդամներից մեկից զրկվես, քան ամբողջ մարմնով այրվես դժոխքում»: