«Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի արդյունքներով ընդունված հայտարարագիրը նշանավորում է հարաբերություններում նոր փուլի սկիզբ: Այդ մասին հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ Սերգեյ Մինասյանը, հոկտեմբերի 3-ին կայացած ասուլիսում:

Նրա խոսքով, ակնկալիքները շատ էին, սակայն դրան խոչընդոտեցին համաշխարհային տնտեսական ճգնաժամը, ինչպես նաեւ Եվրոպայի ներսում առկա խնդիրները: Այնուամենայնիվ, գագաթաժողովի արդյունքները ենթադրում են հարաբերությունների ամրապնդում, մասնավորապես վիզային ռեժիմի պարզեցում եւ ազատ առեւտրական գոտու ստեղծում, ֆինանսական օժանդակության ցուցաբերում: Փորձագետը շեշտել է առկա ձեւաչափերով տարածաշրջանային խնդիրների լուծման կարեւորությունը: Այդպիսով, ԵՄ-ն կարեւորում է ԵԱՀՄ Մինսկի խմբի ձեւաչափով ղարաբաղյան հակամարտության լուծումը:

Հիշեցնենք, որ «Արեւելյան գործընկերության« գագաթաժողովի արդյունքներով ընդունված հայտարարագրում ասվում է, որ «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի մասնակիցները ողջունում են ԵՄ-ի դերը հակամարտությունների կարգավորման հարցում:

Գագաթաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: