Ազգային ժողովում, այսօր` հոկտեմբերի 3-ին, ժամը 18:00-ին, ՀԱԿ-ի հետ երկխոսության իշխանական կոալիցիայի պատվիրակության ներկայացուցիչները հավաքվելու են եւ քննարկեն երկխոսությունը շարունակելու ՀԱԿ-ի առաջարկը: Այս մասին, ԱԺ-ում, լրագրողնեևրի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, ՀԱԿ-ի հետ երկխոսության կոալիցիայի պատվիրակության անդամ Գագիկ Մինասյանը:

Հարցին թե ինչպիսի՞ն է տրամադրվածությունը, նա դժվարացել է պատասխանել: «Մենք կքննարկենք խնդիրը բոլոր կողմերից, որը կախված է տարբեր գործոններից: Ուստի խնդրին մոտենալու ենք համակողմանիորեն »,-նշել է նա: