Կարմիր խաչ միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող երեք հայ ռազմագերիներին եւ հինգ քաղաքացիական անձանց, ովքեր մեկ ընտանիքի անդամներ են: Այդ տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է Կարմիր խաչ միջազգային կոմիտեի հայկական պատվիրակության հասարակության հետ կապերի համար պատասխանատու Ռուզաննա Վարդանյանը:

Trend-ի տեղեկություններով, կոմիտեի ներկայացուցիչները ռազմագերիների ընտանիքներին կհաղորդեն երեք բանավոր հաղորդագրություն:

Հիշեցնենք, որ ներկայումս Ադրբեջանում պահվում են երեք հայ ռազմագերիներին եւ հինգ քաղաքացիական անձանց, ովքեր մեկ ընտանիքի անդամներ են: Ռազմագերիներն են` Օհան Հարութունյանը, Գեւորգ Թովմասյանը եւ Կարեն Հարութունյանը, ինչպես նաեւ 5 քաղաքացիական անձինք` Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյանները: