Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը, Հայաստանի ԱԳ եւ Էկոնոմիկայի նախարարների ներկայությամբ, հոկտեմբերի 4-ին, տեղի կունենա Հայ-ֆրանսիական գործարարության ակումբի (ՀՖԳԱ) մեկնարկը:
Ֆրանսիայի դեսպանատան մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայ-Ֆրանսիական գործարարության ակումբը ստեղծվել է 2011թ. սեպտեմբերին, Հայաստանում ազգությամբ ֆրանսիացի, հայ եւ Ֆրանսահայ հիմնադիրների կողմից, ինչպես նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությանբ:
Հայ-ֆրանսիական գործարարության ակումբը հանդիսանում է հանդիպման վայր` մասնավորապես Ֆրանսիական մասնակցությամբ ձեռնարկությունների համար: Ակումբում կկազմակերպվեն թեմատիկ հանդիպումներ ու միջոցառումներ, կիրականացվեն զարգացման տարբեր ծրագրեր: Ակումբի առաքելությունն է առաջ տանել, աջակցել ու ամրապնդել ֆրանսիական գործարար համայնքը, առեւտրատնտեսական հարաբերությունները, գիտատեխնիկական փոխանակումները Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ:



























