Ստամբուլի ժանդարմերիան ձերբակալել է 1 միլիարդ դոլարի կեղծ դրամներ տպագրած անձանց, որոնք պատրաստվում էին դրանք աֆրիկյան երկրներ ուղարկել։

Գործողության ընթացքում բերման են ենթարկվել Թուրքիայի 1, Շվեդիայի 3, Մեծ Բրիտանիայի  և Գանայի մեկական քաղաքացի։

Իրավապահները խուզարկել են հայտնաբերված հասցեները և չհրկիզվող պահարաններից առգրավել 1 միլիարդ դոլլարի 100 դոլարանոց կեղծ թղթադրամներ։