ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների, հոկտեմբերի 6-ին, Բրյուսելում կայանալիք նիստի ժամանակ, կարող է հայտարարվել Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողության դադարեցման մասին:Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով Դաշինքի շտաբ-բնակարանում իր բարձրաստիճան աղբյուրը:
«Կոալիցիայի մասնակիցների շարքում կա ըմբռնում, որ օդային գործողության խնդիրներն ամբողջությամբ կատարված են»,- ընդգծել է աղբյուրը:
Ինչ վերաբերում է Մուամար Քադաֆիին, ում գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է, աղբյուրի խոսքով, նրա որոնումներով եւ հետագա ճակատագրով պետք է զբաղվեն Լիբիայի նոր իշխանությունները:




























