Անկախ պետական հետաքննությունը Կիպրոսի նախագահ Դմիտրի Խրիստոֆիասին մեղավոր է ճանաչել հունիսին հրետանային զինանոցում տեղի ունեցած հրդեհի համար, հաղորդում է Reuters-ը: Հետաքննությունը կարծում է, որ նախագահը տարրական միջոցառումներ չի ձեռնարկել Կիպրոսի քաղաքացիների անվտանգության ապահոման համար: «Նկատի ունենք ոչ միայն որպես նախագահ նրա պատասխանատվությունը, այլ նրա անձնական պատասխանատվությունը»,- մամլո ասուլիսում ասել է քննիչ Պոլիս Պոլիվիուն:
Ներկայումս վարվում է նաեւ առանձին հետաքննություն:
Այս տարվա հունիսին, Կիպրոսի զինապահեստներից մեկում հրդեհ էր բռնկվել շոգ եղանակի եւ պահպանման պայմանների խախտման պատճառով: Հրդեհի արդյունքում զոհվել էր 13 մարդ, շարքից դուրս էր եկել Կիպրոսի խոշորագույն էլեկտրակայաններից մեկը: Հուլիսին կառավարությունը հրաժարական էր տվել նախագահի պահանջով` հասարակական դժգոհության արդյունքում, հաղորդում է «Գազետա.ռու»-ն:




























