Թուրքիայի Էրզինջան (Երզնկա) քաղաքում հասարակական ավտոբուս նստած ուղեւորը ցույց է տվել ուսանողական տոմս, ինչին ի պատասխան վարորդը զգուշացրել է, որ դա այլեւս չի անցնում։
Սրտնեղված ուղեւորը սպասել է մինչեւ բոլոր ուղեւորները իջնեն, որից հետո մոտեցել վարորդին՝ ասելով, թե ո՞ւմ հայհոյեցիր ու սկսել բռնուցքներով հարվածներ հասցնել վարորդի դեմքին։ Վարորդը սկսել է համոզել, որ չի հայհոյել՝ պնդելով, որ ավտոբուսում կա անվտանգության տեսախցիկ։ Այնուհետ ուղեւորը իջել եւ հեռացել է։
Ավելի ուշ վարորդին ծեծած ուղեւորը ձերբակալվել է։ Պարզվել է՝ նա ժանդարմերիայի սպա է։




























