Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը չի պատրաստում հրաժարական տալ: Հուլիսի 11-ին շոգ եղանակի եւ զինամթերքի պահման պայմանների խախտման պատճառով ռազմակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվեց 13 մարդ, շարքից դուրս եկավ Կիպրոսի ամենամեծ էլեկտրակայանը: Հասարակական դժգոհության ճնշման տակ նախագահի պահանջով հրաժարական տվեց երկրի կառավարությունը:

Անկախ պետական հետաքննությունը եզրակացրել է, որ երկրի նախագահը չի ձեռնարկել Կիպրոսի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ տարրական միջոցներ:

Նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը կտրականապես հրաժարվում է իր վրա վերցնել պատասխանատվությունը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: