ԱՄՆ զինվորականները Աֆղանստանում կմնան նաեւ 2014 թվականից հետո: Այդ մասին CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Աֆղանստանում Անվտանգության ապահովման միջազգային ուժերի (ISAF) հրամանատար, ամերիկացի գեներալ Ջոն Ալենը, հաղորդում է Ria.ru-ն:
2010 թվականի նոյեմբերին Լիսաբոնում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքում, որոշում ընդունվեց, որ աֆղանական իշխանությունները 2014 թվականին ամբողջությամբ կվերցնեն երկրի անվտանգության վերահսկումը, իսկ ամերիկյան զորախումբը կլքի Աֆղանստանը:
Ալենը նշել է, որ Աֆղանստանում մնացող զորքերի քանակն ու կարգավիճակը պետք է սահմանվի Քաբուլի հետ նոր պայմանավորվածությունների արդյունքում: Գեներալի կարծիքով, մնացող զինվորականները կարող են ձեւավորել հատուկ հակաահաբեկչական կորպուս կամ ստանձնել ռազմական խորհրդականների պարտականություններ:




























