ԱՄՆ Թեքսաս նահանգի դատախազությունն այսօր որոշում է կայացրել ազատ արձակել Մայքլ Մորթոնին, ով սպանության համար բանտում է անցկացրել 25 տարի, սակայն այդ հանցագործությունը չի գործել:

Մորթոնը սեփական կնոջն սպանելու համար 1986 թվականին դատապարտվել է ցմահ ազատազրկման: Մեղադրող կողմը հիմնվել էր միայն անուղղակի ապացույցների վրա, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Այս գործով նոր հանգամանքները հնարավոր է եղել պազել միայն հիմա: Վերջերս սպանությունից հետո հայտնաբերված բանդանայի վրայի արյան հետքերի ԴՆԹ անալիզը ցույց է տվել, որ այնտեղ կա ոչ միայն Մորթոնի արյունը, այլեւ այն տարիներին Քալիֆորնիայի հայտնի հանցագորներից մեկի արյունը:

Տեղի մամուլն այս կապակցությամբ գրում է, որ Մայքլ Մորթոնին սպանության մեջ մեղավոր համարելու ոչ իրավաչափ վճիռը «լուրջ հարցեր է առաջ բերում այն ժամանակվա դատաբժշկական փորձագետ Ջոն Բրեդլիի հարցում»:  

Ամերիկյան Georgia Innocence Project հասարակական կազմակերպությունն արդեն մեղադրել է պաշտոնյային «ապացույցները թաքցնելու մեջ, որոնք ապացուցում էին մեղադրյալի անմեղությունը», հաղորդում է NEWSru.com-ը: