Հարավային Օսիան, նախագահական ընտրությունների նախօրյակին, սահմանափակել է մուտքն իր երկիր:

«Մուտքը սահմանափակվել է օտարերկրյա քաղաքացիների որոշ կատեգորիաների համար: Սահմանափակումը չի վերաբերում ՌԴ քաղաքացիներին, ովքեր ծառայություն են անցնում Հարավային Օսիայում գտնվող ռուսական ռազմաբազայում, նրանց ընտանիքի անդամներին, վերականգնողական աշխատանքներ կատարողներին, նաեւ ընտանեկան հարցերով Հարավային Օսիա այցելողներին»,- հաղորդում է «ՕսԴադիոն»` վկայակոչելով հանրապետության ԱԳ նախարար Մուրատ Ջիոեւին:

Նրա խոսքով, սահմանափակող միջոցառումների նպատակը երկրի կայունությունն ուն հասարակական անվտանգությունն է, որոնք չեն հակասում հանրապետության օրենսդրությանը:

Հիշեցնենք, որ Հարավային Օսիայում նախագահական ընտրությունները կայանալու են այս տարվա նոյեմբերի 13-ին: