«Սկոլկովո» համալսարանի նախագահի պաշտոնը կզբաղեցնի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Էդ Քրոուլին: Այդ մասին ակնարկել է «Սկոլկովո» հիմնադրամի ղեկավար Վիկտոր Վեքսելբերգը, հաղորդում է Ria.ru-ն:

Մերձմոսկովյան Սկոլկովոյում ինովացիոն կենտրոնի ստեղծումը 2010 թվականին նախաձեռնել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ռուբեն Վարդանյանը «Սկոլկովո» կառավարման դպրոցի պաշտոնը զիջեց Անդրեյ Ռապոպորտին:

Հիմնադրման օրվանից «Սկոլկովոն» ղեկավարած Ռուբեն Վարդանյանը մնում է դպրոցի կոորդինացիոն խորհրդում եւ կղեկավարի միջազգային համագործակցության եւ ռազմավարական գործընկերության կոմիտեն: