Ճամբարակ-Սեւան ճանապարհի 6-րդ կմ-ին, հոկտեմբերի 3-ի երեկոյան, տեղի է ունեցել ավտովթար, կա զոհ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենան բախվել է  «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային: «ՎԱԶ-2107»-ի վարորդը, 2 ուղեւորները, «Օպել Վեկտրա»-ի վարորդն ու 3 ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «ՎԱԶ-2107»-ի ուղեւորներից մեկը՝  24-ամյա  Արծրուն Կիրակոսյանը,  մահացել է:

Կատարվում է քննություն: